Artsakhpress

Հասարակական

Գյուղաջակցության հիմնադրամի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող հողօգտագործողների պարտավորությունները կներվեն. նախարար

Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում բուսաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության և ջրային համակարգին վերաբերող ընթացիկ խնդիրներն էին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը:

Գյուղաջակցության հիմնադրամի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող հողօգտագործողների պարտավորությունները կներվեն. նախարար

Գյուղաջակցության   հիմնադրամի  առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող հողօգտագործողների պարտավորությունները կներվեն. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին  տեղեկացրել են ԱՀ  գյուղատնտեսության նախարարությունից։
 
Աշոտ Բախշիյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Պարետատան որոշումներին խստագույն հետևելու, ինչպես նաև գերատեսչության ստորաբաժանումներում, ինչպես նաև   ենթակա հիմնարկություններում դրանց մշտական պահպանման անհրաժեշտությանը:
 
Նախարարը  բավարար է գնահատել ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքն ու նրա կողմից իրականացվող միջոցառումները։ Աշոտ Բախշիյանը ծառայության պետ Արթուր Ներսիսյանին կարգադրել է հետայսու ևս ցուցաբերել հետևողական ու նպատակասլաց աշխատանք:
Խորհրդակցությանը գարանանացանի, աշնանացանի և բերքահավաքի հետ կապված խնդիրների շուրջ զեկուցումով հանդես է եկել Վիլեն Ավետիսյանը:
Տիգրան Առստամյանն անդրադարձել է անասնաբուծության ոլորտում առկա հակահամաճարակային իրավիճակին: Նախարարի տեղակալը նշել է, որ գրանցվել են անասունների հիվանդության հատուկենտ դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկվում է:
Ջիվան Հայրապետյանն էլ  ներկայացրել է ջրային ոլորտում իրականացվող աշխատանքների մասին: 
Աշոտ Բախշիյանը նշել է, որ ջրային ոլորտում իրականացվող քաղաքականության պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն է, և ոլորտի կարգավորման աշխատանքների մեջ ինքը հատուկ տեղ է հատկացնում կարգապահության բարձրացմանը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ոլորտի պատասխանատուների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել այս ոլորտում տարիներ շարունակ սովորական դարձած սուբյեկտիվ մոտեցման արդյունքում ջրօգտագործողների մոտ խաթարված հավատի վերականգնման խնդրին:
«Ոլորտի պատասխանատուների գործունեությունը, սկսած ամենաբարձր օղակների ղեկավարներից մինչև ջրբաշխներ, պիտի բխի արդարացի մոտեցումից:
Մենք չենք կարող ակնկալել ոչ ոլորտի կարգավորման ուղղությամբ դրական արդյունք և ոչ էլ բարձր ցուցանիշներ, եթե չվերականգնենք մարդկանց մոտ հավատը: Նրանք իրենց վրա պետք է զգան արդարության անխախտ առկայությունը: Այլընտրանք չկա»,- ավելացրել է Ա.  Բախշիյանը։
 Նախարարը նաև պարզաբանել է՝ Խաչենի ջրամբարում պաշարների սակավության պատճառով կայացվել էր որոշում՝ ջրային ռեսուրսներն ուղղել այգեգործության և բանջարաբուծության զարգացմանը: Բայց և դրա արդյունքում տուժած՝ եգիպտացորենի ու արևածաղկի ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողների ցանքատարածություններն ամբողջովին կգույքագրվեն, և կատարված ծախսերի մասով կփոխհատուցվի վնասը՝ մեկ հեկտարի հաշվով նախարարության մասնագետների կողմից սահմանված չափով: Կարևորելով անասնաբուծության ոլորտի զարգացումը՝ ոռոգման ջուր կմատակարարվի եգիպտացորենի ցանքատարածություններ ունեցող այն հողօգտագործողներին, ովքեր սիլոս տրամադրելու մասին տոհմային կայանների հետ ունեն պայմանագրեր: Բայց և սիլոս մատակարարող հողօգտագործողներին տրամադրվող աջակցության չափը չի գերազանցի վնաս կրած հողօգտագործողներին տրամադրված փոխհատուցման չափին մեկ հեկտարի հաշվով:
Աշոտ Բախշիյանն անդրադարձավ նաև տարիներ շարունակ որոշ հողօգտագործողների մոտ քննարկման նյութ հանդիսացած՝ ԱՀ ԳԳԱՀ-ի առջև ունեցած՝ տույժ ու տուգանքների տեսքով պարտավորություններին: Նախարարն  ասել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերի թերացման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառները: Հաշվի առնելով այս հանգամանքը և գուղտնտեսավարողների թիկունքին կանգնելու պետության պատրաստակամությունը, Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ այդ տնտեսավարողների պարտավորությունները չեղյալ են համարվելու:
Նախարարն անդրադարձել է նաև գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմերի և պարարտանյութերի ներկրման անհրաժեշտ ժամկետների պահպանությանը, վարչակազմերի կողմից ներկայացվող հայտերի կարգին, սև ցելին, նոր տիպի՝ բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման անհրաժեշտությանը և այլ հարցերի:
  Առաջիկայում կվերանայվեն գործող կարգերը՝ հիմքում ունենալով վերջնական արտադրանքի խրախուսման սկզբունքը, ինչպես նաև կդադարեցվեն գարնանացան մշակաբույսերի սերմերի անվճար տրամադրումն ու այլ աջակցություններ, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք չեն ծառայում գյուղատնտեսության զարգացմանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search