Artsakhpress

Հասարակական

ԱՀԿ-ում հայտարարել են, որ 73 երկիր բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների սպառման ռիսկի հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հիմնվելով նոր հետազոտության ենթադրությունների վրա, հայտարարել է, որ 73 երկիր բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների սպառման ռիսկի հետ:

ԱՀԿ-ում հայտարարել են, որ 73 երկիր բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների սպառման ռիսկի հետ

ԱՀԿ-ում հայտարարել են, որ 73 երկիր բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների սպառման ռիսկի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
73 երկրներից 24-ը հայտարարել է հակառետրովիրուսային դեղամիջոցների պաշարների պակասի կամ այդ կենսական կարեւորության դեղամիջոցների մատակարարումներում խնդիրների մասին:
ԱՀԿ-ի տվյալներով՝ իրավիճակը կարող է անդրադառնալ 8,3 մլն մարդու վրա, որոնք ՄԻԱՎ վարակի դեմ բուժում են անցնում:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ տվյալ հետազոտության արդյունքները լուրջ մտահոգություն են առաջացնում:
«Մենք չպետք է թույլ տանք կորոնավիրուսի պանդեմիային զրոյացնել այդ հիվանդության դեմ գլոբալ պայքարի ջանքերը»,-ասել է նա:
ԱՀԿ եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի տվյալների համաձայն՝ 2000-2019 թվականներին աշխարհում ՄԻԱՎ վարակի տարեկան նոր դեպքերի թիվը կրճատվել է 39%-ով: Այդ շրջանում ՄԻԱՎ-ից մահացությունը նվազել է 51%-ով, մոտ 15 մլն կյանքեր են փրկվել հակառետրովիրուսային դեղամիջոցների շնորհիվ:  

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search