Artsakhpress

Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Հարավային Չինաստանի ծովում ռազմական ուժերի ավելացման մեջ

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Հարավային Չինաստանի ծովում ռազմական ուժերի ավելացման մեջ՝ զորավարժություններ անցկացնելով ավիակիրների երկու խմբի հետ:

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Հարավային Չինաստանի ծովում ռազմական ուժերի ավելացման մեջ

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Հարավային Չինաստանի ծովում ռազմական ուժերի ավելացման մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին փոխանցում է AP-ն:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվել են «գաղտնի շարժառիթներով» եւ խարխլել են կայունությունն այս շրջանում։

«Այս ֆոնին Միացյալ Նահանգները միտումնավոր հսկայական ուժեր են տեղակայել Հարավային Չինաստանի ծովի համապատասխան ջրերում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար՝ իրենց ռազմական հզորությունն ավելացնելու նպատակով»,- հայտարարել է նա:

Անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ USS Nimitz եւ USS Ronald Reagan ինքնաթիռները՝ դրանք ուղեկցող նավերի եւ ինքնաթիռների հետ միասին, զորավարժություններ էին անցկացրել, որոնք կոչված են «օդային պաշտպանության հնարավորություններն առավելագույնի հասցնելու եւ օպերացիների արագ զարգացող շրջանում կրիչ  ինքնաթիռներից  հեռահար ճշգրիտ ծովային հարվածների գործողության շառավիղն ընդլայնելու համար»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Search