Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունյանի հիշատակին հուշատախտակ է տեղադրվել

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 6-ին, մայրաքաղաքի Ալեք Մանուկյան 13 հասցեում տեղի է ունեցել ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված նրա ծննդյան 90-ամյակին:

ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունյանի հիշատակին հուշատախտակ է տեղադրվել

  ԼՂՀ  ժողովրդական  արտիստ    Միքայել  Հարությունյանի    հիշատակին  հուշատախտակ  է   տեղադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել    ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե  Ալավերդյանը:
                                       
Նրա  խոսքով՝   դերասանը  1971-2008   թվականններին  ապրել  է  Ալեք  Մանուկյան  13  շենքում:  Հենց  այդ պատճառով էլ հուշատախտակը տեղադրվել  է այս  հասցեում: Աշխատանքի հեղինակը  ԱՀ  վաստակավոր   նկարիչ  Ռոբերտ  Ասկարյանն է, ով քաջ ծանոթ էր Միքայել Հարությունյանին:    
Հուշատախտակի   բացման   պատիվը    տրվել  է   Ռոբերտ  Ասկարյանին  և  Միքայել   Հարությունյանի   թոռ Հարություն  Հարությունյանին:
 
Բանասիրական  գիտությունների   դոկտոր, պրոֆեսոր  Սոկրատ  Խանյանը,   խոսելով   իր   ընկերոջ մասին, ասել է, որ   Մ. Հարությունյանը  եղել  է  տաղանդաշատ ու սիրված   դերասան:
 
«Նրա  ամեն   մի   խաղը   առանձնակի  ուշադրության   էր  արժանի:   Միքայելը  հոգով  ու  սրտով  նվիրված  էր  հայ   թատերարվեստի  զարգացման  գործին:   Նրա   թողած   ժառանգությունը   մեծ  է: Իր  աշակերտներին   նա   սովորեցնում  էր    թատերարվեստի  բոլոր    նրբությունները:  Նա  կարողացել  է իր  մարդակային  վառ   կերպարով արժանանալ   հանդիսատեսի, ինչպես  նաև   թատրոնի  դերասանական  կազմի ուշադրությանը, հարգանքին»,-մասնավորապես ասել է Ս. Խանյանը: 
Միքայել  Հարությունյանի    աշակերտ  Քաջիկ  Հարությունյանը   մեծ պատկառանքով  է   խոսել  իր    ուսուցչի  մասին՝ ասելով, որ   40  տարի  միասին  ճանապարհ  են  անցել:
 
«Նա   սպասված  էր  ամենուր:   Նրան   գիտեին, որպես   շնորհաշատ   դերասան: Մ. Հարությունյանի   դերը  մեծ  է  Արցախի  մշակութային    կյանքի    զարգացման գործում. խաղացել  է  ավելի  քան  100  դեր: Ես  նրանից  շատ    բան  եմ  սովորել, և  այսօր   ես   փորձում   իմ  այդ   հմտությունները  փոխանցել   նոր  սերնդի ներկայացուցիչներին»,-նշել  է  Ք. Հարությունյանը: 
Ըստ  ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի  նախարար  Լուսինե  Ղարախանյանի՝   պետք  է  հիշել   ու  մեծարել  արվեստի    բոլոր   գործիչներին՝    նոր  սերնդին  հաղորդակիցը   դարձնելով  նրանց     գործունեությանը: Մշակութային  արժեքները   պետք  է  միշտ  բարձր  պահել:
 
Միքայել   Հարությունյանի  դուստր՝  Կարինե   Հարությունյանը    միջոցառման  վերջում   շնորհակալություն  է   հայտնել   Ստեփանակերտի  քաղաքապետ  Դավիթ  Սարգսյանին՝   իր  հոր   հիշատակը   հավերժացնելու  համար:
Նա   ներկայացրել  է, թե  ինչպիսի   հայր  է եղել     Մ.  Հարությունյանը   առանձնացնելով,   վերջինիս    գրագետ, խելացի, մարդամոտ, համերաշխ, հոգատար,  ուրախություն    պատճառող     մարդու   տեսակը:
Միջոցառմանը  ներկա  էի ն  Ստեփանակերտի  քաղաքապետարանի  աշխատակիցներ,  ԱՀ  Ազգային  ժողովի   պատգամավորներ,  Մ. Հարությունյանի  հարազատներ,  ընկերներ  և   արվեստասեր  հասարակության  ներկայացուցիչներ: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search