Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում արտակարգ դրության չեղարկումից կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ևս մեկ շրջանում մեկուսացում է սահմանվել. El País

Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի կառավարությունը, կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով պայմանավորված, որոշում է կայացրել մեկուսացնել Լուգո նահանգում գտնվող շրջանը, որտեղ 71 000 մարդ է բնակվում:

Իսպանիայում արտակարգ դրության չեղարկումից կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ևս մեկ շրջանում մեկուսացում է սահմանվել. El País

Իսպանիայում արտակարգ դրության չեղարկումից կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ևս մեկ շրջանում մեկուսացում է սահմանվել. El País
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է El País-ը, սահմանափակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրվանից և կգործի առնվազն 5 օր: Հուլիսի 12-ին Գալիսիայում տեղական խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, փոխանցում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կատալոնիայի իշխանությունները ևս որոշել էին մեկուսացման ռեժիմ սահմանել Լյեյդա նահանգի Սեգրիա շրջանում, որտեղ ավելի քան 200 000 մարդ է բնակվում: Սահմանափակումների պատճառը կրկին կորոնավիրուսով վարակման դեպքերի բռնկումն է: Մեկուսացման ռեժիմի խախտման համար տեղի իշխանությունները մինչև 600 եվրո տուգանք են սահմանել:
Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր վարակվել է ավելի քան 297 հազար մարդ, մահացել՝ 28 385-ը: Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել մարտի կեսերից, որն այնուհետև երկարաձգվել էր 6 անգամ: Արտակարգ դրության ռեժիմը երկրում չեղարկվել է հունիսի 21-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search