Քիչ առաջ, Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն, հայտնի է դարձել, որ Մարտունու քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը:
Մարտունու քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանն ասել է, որ Էդիկ Ավանեսյանի օգտին քվեարկել է 772 ընտրող:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին 4070 ընտրողներից մասնակցել է 2467 քաղաքացի կամ ընտրողների 60.5%-ը:
Անդրադառնալով մյուս թեկնածուների քվեարկության արդյունքներին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկել է 263 ընտրող, Նվեր Դադամյանի օգտին՝ 137 ընտրող, Մհեր Սարգսյանի օգտին՝ 618 ընտրող, Գևորգ Սարգսյանի օգտին՝ 317 ընտրող և Վիլեն Ալավերդյանի օգտին՝ 306 ընտրող: