Artsakhpress

Միջազգային

Հորդանան ժամանող օտարերկրացիները պետք է կրեն էլեկտրոնային թեւնոցներ

Հուլիսի 4-ից Հորդանանում թագավորություն ժամանող օտարերկրացիները պետք է կրեն տրամադրված էլեկտրոնային թեւնոցները, որպեսզի ապահովվի կարանտինի ռեժիմի պահպանումը:

Հորդանան ժամանող օտարերկրացիները պետք է կրեն էլեկտրոնային թեւնոցներ

Հորդանան ժամանող օտարերկրացիները պետք է կրեն էլեկտրոնային թեւնոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Arab News-ը։
Բոլոր օտարերկրացի քաղաքացիները, որոնք ժամանում են Հորդանան, պարտադիր գտնվում են 14-օրյա կարանտինում հյուրանոցներում, որոնք իշխանությունները ընտրել են Մեռյալ ծովի ափին՝ մայրաքաղաքից դեպի արեւմուտք։ Այնուհետեւ նրանք ինքնուրույն պետք է մեկուսանան տանը կամ ուրիշ հյուրանոցում։
Երկրում կիրառվում են խիստ միջոցներ, այդ թվում՝ պարետային ժամ, անօդաչու թռչող սարքեր հեռավորությունը պահպանելու փաստին հետեւելու համար։ Հուլիսի սկզբում Հորդանանի իշխանությունները փոքր-ինչ մեղմել էին ռեժիմը։
Ներկայում Հորդանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1147 դեպք, ինչպես նաեւ տասը մահ, հաղորդում է ՄԿ-ը։

     

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search