Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ այլ երկրները եւս կարող են դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում, որ «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այլ երկրները եւս կարող են դուրս գալ համաձայնագրից:

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ այլ երկրները եւս կարող են դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ այլ երկրները եւս կարող են դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հարցն ավելի հիմնավոր է. ի՞նչ է կլինի բուն պայմանագրի հետ (ԱՄՆ-ն դուրս գալուց հետո): Դա կախված է մի քանի գործոնից: Նախ՝ արդյո՞ք այլ երկրները եւս կհետեւեն Միացյալ Նահանգներին: Երկրորդ, արդյո՞ք մեզ համար երաշխիք կապահովվի, որ պայմանագրում մնացած դաշնակիցները չեն փոխանցի այն տվյալները, որոնք այդ դաշնակիցները հավաքում են  բաց երկնքի առաքելությունների ժամանակ մեր տարածքով թռիչքների ընթացքում: Մեզ պետք են դրա հաստատուն երաշխիքները»,- ասել է նա:
Ռուսաստանը միանգամայն վստահ է, որ, չնայած հուլիսի 6-ին անցկացվող ԲԵՊ-ի համաժողովին եւ համաձայնագրով նախատեսված այլ իրադարձություններին, ԱՄՆ-ն չի փոխի դրանից դուրս գալու իր որոշումը, ասել է Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը հայտարարել է որ Մոսկվան «Ռուսաստանի Դաշնության համար ընդունելի դերի մասին» որեւէ քննարկում չի անցկացնում Վաշինգտոնի հետ  G7-ի ընդլայնված գագաթնաժողովում:
«Մենք նման քննարկումներ չենք անցկացրել եւ չենք անցկացնում,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հայտարարությունը: «Սա բավականին տարօրինակ հայտարարություն է, որը մեզ մոտ, մեղմ ասած, հարցեր է հարուցել»:
Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ խերարժեք է համարել G7-ի ընդլայնված գագաթնաժողով անցկացնելու գաղափարը:

     

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search