Ճապոնիայի հարավում հորդառատ անձրեւները ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել․ առնվազն երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհայտ կորել են:
Ջրհեղեղ Ճապոնիայում. հաղորդվում է մի քանի զոհերի եւ տասնյակ կորածների մասին
Երկրի վարչապետ Շինձո Աբեի հրամանով անհայտ կորածներին փրկելու օպերատիվ խումբ է ձեւավորվել։ Նրա խոսքով՝ փրկարարական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացվել է մինչեւ 10․000 զինծառայող։