Artsakhpress

Հասարակական

Եվրահանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը Եվրամիության տարածքում

Եվրահանձնաժողովը թույլատրել է Եվրամիության տարածքում կորոնավիրուսը բուժող առաջին դեղորայքի վաճառքը:

Եվրահանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը Եվրամիության տարածքում

Եվրահանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը Եվրամիության տարածքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը դեռևս հունիսի վերջին խորհուրդ էր տվել ԵՄ տարածքում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը թույլատրելի դարձնել թոքաբորբ ունեցող մեծահասակների և 12 տարեկանից բարձր դեռահասների COVID-19-ի բուժման համար։
«Այսօր Եվրահանձնաժողովը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքի պայմանական թույլտվություն է տվել՝ այդպիսով այն ԵՄ մակարդակով կորոնավիրուսի բուժման համար առաջին հաստատված դեղամիջոցը դարձնելով»,- ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դեղամիջոցը հաստատվել է արագացված ընթացակարգով: 
Հայտնի է, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում ամերիկյան Gilead ընկերության հետ՝ քննարկելով բավարար քանակությամբ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով Եվրամիությանն ապահովելու խնդիրը։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը այս դեղամիջոցի արտադրության կազմակերպման առնչությամբ մի շարք քննարկումներ է ունեցել նաև դեղագործական ընկերությունների հետ։ 
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են կորոնավիրուսի բուժմանը նպաստող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային գրեթե ամբողջ պաշարներն ԱՄՆ ներկրելու և այդպիսով համավարակի դեմ համաշխարհային պայքարի վրա վատ ազդեցություն ունենալու համար։
ԱՄՆ-ն «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500 000 չափաբաժին է գնել, որը կազմել է հուլիսի համար եղած համաշխարհային ամբողջ պաշարը և օգոստոս ու սեպտեմբեր ամիսների համար անհրաժեշտ քանակության 90 տոկոսը։
Սա նշանակում է, որ հավանականությունը, որ Եվրոպայում հիվանդները մինչև աշուն այս դեղորայքին հասանելիություն կունենան, չնչին է։ Նշվում է, որ երկրի առողջապահության բաժանմունքի ղեկավարները դեռ չեն մեկնաբանել այս քայլը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Search