Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր:
Տնտեսվարողների շրջանում հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը իրականացնում են ուժեղացված ստուգայցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում(https://bit.ly/2VDrCi4), համաձայն որի մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը: