Artsakhpress

Միջազգային

Իրանը կփոխհատուցի Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին

Ուկրաինան, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան և Աֆղանստանը համատեղ բանակցելու են Իրանի հետ՝ փոխհատուցելու նրանց, ում հարազատները զոհվեցին Թեհրանի մերձակայքում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի խոցման արդյունքում:

Իրանը կփոխհատուցի Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին

Իրանը կփոխհատուցի Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Այս մասին հինգշաբթի, հուլիսի 2-ին, հայտարարեց Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը՝ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Այս երկրների նախարարները ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր՝ փոխհատուցման վճարման վերաբերյալ բանակցություններում, ինչը հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
Էն Լինդը հայտարարել է, որ ինքը «կասկած չունի», որ Իրանը փոխհատուցում կվճարի: Նախկինում նա առաջարկել էր 80 հազար դոլար վճարել զոհվածների ընտանիքներին, Ուկրաինան այդ գումարը համարել էր անբավարար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Թեհրանից Կիև, վթարի ենթարկվեց հունվարի 8-ի առավոտյան Իրանի մայրաքաղաքից մեկնելուց անմիջապես հետո: Աղետի զոհ դարձան բոլոր 176 ուղևորները: Թեհրանը պաշտոնապես խոստովանել է, որ ուղևորատար Բոինգը գնդակոծվել է իրանական կողմից՝ սխալմամբ։ Դեպքը տեղի ունեցավ Իրան-Ամերիկա հարաբերությունների լարման պատճառով, երբ սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search