Սաուդյան Արաբիայում կկառուցվի նոր օդանավակայան, որն իրականում անապատային տեսիլքի պատկեր կունենա, գրում է Luxury Launches-ը՝ նկատելով, որ երկնքից ինքնաթիռով օդանավակայանին մոտեցողներին կթվա, թե անապատի շիկացած ավազներին պատրանք են տեսնում:
Սաուդյան Արաբիայում անապատային տեսիլք հիշեցնող լյուքս դասի օդանավակայան կկառուցվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Լյուքս դասի միջազգային օդանավակայանի կառուցումը կավարտվի 2023թ.: Պաշտոնական բացումից հետո այն կկարողանա տարեկան մինչև մեկ մլն ուղևոր սպասարկել:
Օդանավակայանը հավակնում է դառնալ աշխարհում ամենագեղեցիկներից մեկը՝ առանձնանալով ոչ միայն ինքնատիպ դիզայներական լուծումներով, այլևս ճոխ ու շքեղ հարդարանքով, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների հագեցվածությամբ:
Ստորև ներկայացված են ապագա օդանավակայանի կոնցեպտուալ լուսանկարները.