«Մենք ապրում ենք անվտանգ, հանգիստ երկրում, ինչի համար էլ մեզ նախանձում են մեր եղբայր ռուսները, ուկրաինացիները». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է, որ երկրի խաղաղության առումով ռուսներն ու ուկրաինացիները նախանձում են բելառուսներին:
«Մենք ապրում ենք անվտանգ, հանգիստ երկրում, ինչի համար էլ մեզ նախանձում են մեր եղբայր ռուսները, ուկրաինացիները». Լուկաշենկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Բելառուս առաջնորդն անդրադարձել է նաև օգոստոսի 9-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Լուկաշենկոյի ելույթի տեքստը հրապարակվել է երկրի նախագահի պաշտոնականկայքում:
«Ես նախագահական պայքարի մեջ եմ ոչ նրա համար, որ կապտած մատներով կառչում եմ այդ աթոռից: Ես իմ կյանքի լավագույն տարիները, ինչպես ձեզնից շատերը, նվիրել եմ այս երկրի կառուցմանը: Ինչպես կարողացել ենք, ինչպես կարողացել եմ, այդպես էլ կառուցել ենք: Պարզվել է` մյուսներից ոչ վատ: Կարևորն այն է, որ խուսափել ենք պատերազմներից, ապրում ենք անվտանգ, հանգիստ երկրում, որտեղ ցանկացած ոք, որը երեխա ունի, օրվա ցանկացած ժամի կարող է դուրս գալ փողոց ու հանգիստ լինել: Մեզ նախանձում են այլ երկրների մարդիկ՝ մեր եղբայր ռուսները, ուկրաինացիները: Իսկ մենք ապրում ենք և չենք հասկանում, թե ինչպես դա մեզ բաժին հասավ»,-ասել է Բելառուսի առաջնորդը:
Լուկաշենկոն խոսքն ավարտել է բելառուս ժողովրդին Անկախության օրվա առիթով շնորհավորելով:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 9-ին: