Իտալիայի ֆուտբոլի առաջնություն 29-րդ տուրի վերջին խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ուդինեզե»-ին:
«Ռոմա»-ն զիջեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաուլո Ֆոնսեկայի թիմը սեփական հարկի տակ 10 ֆուտբոլիստով պարտվեց 0:2 հաշվով: «Ուդինեզե»-ից աչքի ընկան Լասագնան և Նեստորովսկին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Ուդինեզե»-ն` 14-րդը: