Artsakhpress

Հասարակական

Գիտնականները ստորջրյա տարածքում առաջին անգամ նախամարդու բնակավայրի հետքեր են հայտնաբերել

Հնդկական օվկիանոսի հատակին՝ Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել են Ավստրալական վերջին նախաբնիկների հետքերը, որոնք խորտակվել էին սառցե դարաշրջանի ավարտին:

Գիտնականները ստորջրյա տարածքում առաջին անգամ նախամարդու բնակավայրի հետքեր են հայտնաբերել

Գիտնականները ստորջրյա տարածքում առաջին անգամ նախամարդու բնակավայրի հետքեր են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Корреспондент-ը, հայտնագործությունն արել են դայվերները՝ սուզվելով շուրջ երեք մետր խորությամբ: Սուզորդներն ուշադրություն են դարձրել օվկիանոսի հատակին գտնվող տարօրինակ շրջանաձև քարերին:
Փորձագետները նշում են, որ ժամանակին ծովի մակարդակը զգալիորեն ցածր է եղել, և Ավստրալիայի տարածքը տարածված է եղել տասնյակ կմ խորությամբ՝ ներկայիս օվկիանոսի հատակին:
«Ավստրալիայի տարածքի մեկ երրորդը ներկա պահին ջրի տակ է գտնվում, ինչը նշանակում է, որ մշակութային հուշարձանների մի մասը ևս օվկիանոսի հատակին է»,- հայտնել է ուսումնասիրությունների հեղինակ, Ֆլինդերսի համալսարանի դոցենտ Ջոնաթան Բենջամինը:
Գիտնականները կարծում են, որ առաջին մարդիկ Կանաչ մայրցամաքի տարածք ոտք են դրել մոտ 50 000 տարի առաջ՝ շարժվելով Եվրասիայի հարավային ափերի երկայնքով:
Բենջամինն ու նրա գործընկերները ստորգետնյա պեղումներ կատարելիս մոտ 300 աշխատանքային գործիքներ և այլ իրեր են հայտնաբերել, որոնք մնացել են ավազի մեջ թաղված:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search