Artsakhpress

Միջազգային

Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար

Շվեյցարիան մեիացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար ցացում են սահմանները: Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել  հուլիսի 20-ից:

Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար

Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Տեղեկությունն այս մասին տեղдադրված է schengenvisainfo.com կայքում: Որոշումը Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հաստատել է նախօրեին: Այս փուլում երկրի իշխանությունները սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել էր ԵՄ-ի ոչ անդամ  15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար հուլիսի 1-ից բացում է սահմանները: Վրաստանի հետ սահմանները բացելու մասին հայտարարել են նաև Գերմանիան, Նիդերլանդները, Իսպանիան, Ֆրանսիան և Լատվիան: Ավստրիան Վրաստանի համար բաց կլինի սեպտեմբերի 30-ին:
Վրաստանն իր հերթին կոնկրետ ավիաընկերությունների համար երկինքը բացել է հուլիսի 1-ից, չնայած, որ կանոնանավոր ավիափոխադրումների վերականգնումը հետաձգվել է մինչև օգոստոս: Վարչապետ Գիորգի Գախարիան օրերս ասել էր, որ երկրի գլխավոր հոգսը քաղաքացիների առողջությունն է, սրանով է պայմանավորված  սահմանափակումների երկարաձգման մասին որոշումը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search