Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ.-ի տարեկան արդյունքներով հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերը:
Հրապարակվել են 2019 թ.-ի տարեկան արդյունքներով հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերը
- 1 մլն. դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը,
- 1 մլն. դրամ և ավելի ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը,
- ԱՀ պետական բյուջե 10 մլն.դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկը,
- ԱՀ պետական բյուջե 10 մլն.դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների (առևտրային կազմակերպությունների) ցանկը,
- աշխատողի` աշխատանքի ընդունումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և (կամ) գրանցման հայտ չներկայացրած հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ցանկը: