Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 542 է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 443 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 147 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10904 (մեկ օրում ավելացել է 350-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 111,844 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։