Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը
Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Հայաստան է ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, կարծում է, որ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում:
Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Փափազյանն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»,-ասաց նա:
Փափազյանը կոչ արեց հասարակությանը պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում: «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»,-շեշտեց բժիշկը:
Անդրադառնալով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:
Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր25127դեպք, որոնցից13297-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում11254պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է110 571թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված482նոր դեպք և181առողջացած։Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան433(ավելացել է ևս7-ով) դեպք: