Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ, 6 գնանկում:
Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1կգ՝ 4 դրամ (1.3%) ապրանքատեսակի համար:
Գնանկում արձանագրվել է լոլիկ 1 կգ՝ 33 դրամ (9.4%), սոխ 1կգ՝ 16 դրամ (8.7%), կարտոֆիլ 1 կգ՝ 17 դրամ (8.5%), ոսպ 1կգ՝ 3 դրամ (0.5%), հնդկաձավար 1կգ՝ 2 դրամ (0.3%) և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: