Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 909-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 23 909 է
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 132 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 553-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 762 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 911, փաստացի բուժվողներինը՝ 10 445 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում թեստավորվել է 2062 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 107 107 քաղաքացի: