Artsakhpress

Տնտեսական

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվել է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկի (1 միլիոն 20 հազար դրամ), իսկ առավելագույն տարեկան շեմը` նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրութսունապատիկի չափով (12 միլիոն 240 հազար դրամ):

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ Պետական եկամուտների մամլո ծառայության փոխանցմամբ՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը ընդունվում է 500 հազար դրամը, իսկ առավելագույն տարեկան շեմը՝ 6 միլիոն դրամը: Նշված դրույթի հետ կապված անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտներից սոցիալական վճարը կկատարվի հետևյալ չափերով`
-  5 %-ի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000  դրամը,
- 10 %-ի և 25 հազար դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 հազար դրամը.
Ընդ որում, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը պետությունը կշարունակի կատարել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12 հազար 500 դրամ։
Միաժամանակ, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը նշված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 հազար 500 դրամը։
Ձեռնարկատիրական եկամուտներից ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարը կկատարվի հետևյալ չափերով.
- 5 %-ի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 միլիոն դրամը,
- 10 %-ի և 300 հազար դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 միլիոն դրամը:
Օրինակ 1. Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վարձու աշխատողին հաշվարկված աշխատավարձը կազմել է 700 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողի համար կուտակային հատկացումը կկազմի 70 հազար դրամ, որից վարձու աշխատողի աշխատավարձից փաստացի պահվող սոցիալական վճարի գումարը կկազմի  32 հազար 500 դրամ, վարձու աշխատողի համար Արցախի պետական բյուջեից հատկացվող    գումարը` 37 հազար 500 դրամ ( 12 հազար 500 + 25 հազար):
Օրինակ 2. Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վարձու աշխատողին հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողի համար կուտակային հատկացումը կկազմի 102 հազար դրամ, որից վարձու աշխատողի աշխատավարձից փաստացի պահվող սոցիալական վճարի գումարը կկազմի  64 հազար 500 դրամ, վարձու աշխատողի համար Արցախի պետական բյուջեից հատկացվող    գումարը` 37 հազար 500 դրամ ( 12 հազար 500 + 25 հազար):

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search