Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին ներկայացում է արել՝ Օխոտի ծովում իրականացվելիք երկրաբանական հետազոտության կապակցությամբ, որը Կուրիլյան լեռնաշղթայի հարավային հատվածում իրականացնելուց զատ ըդգրկելու է նաև հարևանությամբ գտնվող ջրերը:
Ճապոնիան դժգոհություն է հայտնել Օխոտի ծովում Ռուսաստանի ուսումնասիրությունների առիթով
«Ճապոնիայի կառավարությունը միշտ ուշադիր հետևում է հյուսիսային չորս կղզիների շուրջ Ռուսաստանի գործողություններին (Քունաշիր, Իտուրուպ, Շիկոտան և կղզիների այն խմբում, որը Ճապոնիան անվանում է Հաբոմայ): Ինչ վերաբերում է ներկայիս խնդրին, ապա հունիսի 17-ին մենք հանդես եկանք ներկայացմամբ, հաշվի առնելով, որ դրանք անընդունելի են և չեն համապատասխանում հյուսիսային չորս կղզիների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշմանը»,- ասել է Սուգան:
Հունիսի 25-ին «Kyodo» լրատվական գործակալությունն է հայտնել ուսումնասիրության կապակցությամբ Ճապոնիայի կառավարության դժգոհության մասին:
Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Ճապոնական կողմից նման դիմումի ստացման փաստը: «Մենք ճապոնական կողմից ստացանք ազդակ, որ, ըստ Տոկիոյի, ռուսական հետազոտական նավի երթուղին անցնում է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտով: Դիմումը փոխանցվել է Մոսկվա: Իրավիճակը պարզվում է»,- ասված է ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման ներկայացված գրությունում, որը ստացվել է դիվանագիտական ներկայացուցչությունից:
«Ինչ վերաբերում է հարավային Կուրիլներին, ապա այդ տարածքներն օրինականորեն գտնվում են Ռուսաստանի տիրապետության ներքո: Այդպիսով, այս մասում մենք որևէ խնդիր չենք տեսնում ընթացող հետազոտական գործունեության հետ կապված, ինչը նույնպես ասվել է ճապոնացի մեր գործընկերներին»,- հավելել է դեսպանատունը: