Artsakhpress

Սպորտ

Բադմինթոնիստները վերսկսել են մարզումները

Հայ բադմինթոնիստները որոշ ընդմիջումից հետո վերսկսել են իրենց մարզումները:

Բադմինթոնիստները վերսկսել են մարզումները

Բադմինթոնիստները վերսկսել են մարզումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ որ առայժմ  ընդհանուր ֆիզպատրաստականությունը վերականգնող  վարժությունների վրա է շեշտը դրվում։
«Մարզումների ընթացքը գոհացնում  է, իսկ ահա մասսայականությունը, մեղմ ասած, բավարար չէ։ Վատ չի լինի գովազդել , հանրությանը տեղեկացնել, որ դիտարժան լինելուց բացի, մեր մարզաձևը նաև մեծապես նպաստում է մարդու սիրտանոթային և ընդհանուր շնչառական համակարգի առողջացման, զարգացման ու երկարակեցության գործին։ Ասածը փաստում են առողջապահության համակարգի մասնագետները։ Այս առումով գործնական քայլեր կատարել կարող են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներն ու մարզաշխատողները»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:
Իսկ հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանն էլ ասել է, որ աջ ոտքի աքիլեսյան ջիլն առանց վիրահատության ու  դեղամիջոցների միջամտության, արդեն բուժվել է։
Այդ գործում մարզուհին պարտական է   հայ-ամերիկյան մարզական բժշկության միության հիմնադիր, ամերիկահայ Նիկոլաս Թավուքչյանին։ Նա ինքն է  տեսակապով զրուցել, մանրամասն զննել երևանցու ոտնաթաթի շարժումները, ճիշտ ախտորոշել ,բուժական  հատուկ վարժություններ առաջադրել Լիլիթին։
Լիլիթը ցանկանում է օր առաջ մեկնել Դանիա, միանալ այնտեղ գործող բադմինթոնի միջազգային ակադեմիայի իր մարզընկերներին և  նրանց հետ շարունակել  պարապմունքները:
Ճիշտ է, վնասվածքի  պատճառով գրեթե կես տարի բաց է թողել օլիմպիական վարկանիշային ավելի քան մեկ տասնյակ մրցաշարեր, բայց շատ է ուզում առաջիկա ստուգատեսներում  հաջողության հասնել ու Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում մասնակցել Տոկիոյում 2021թ ․ կայանալիք համաշխարհային գլխավոր մարզահանդեսին։

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search