Artsakhpress

Միջազգային

Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Եվրոպայի հետ, որպեսզի կանխեն թուրքական ներխուժումը Սիրտ․ ԶԼՄ

Եգիպտոսի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպայի երկրների հետ որպեսզի կանխի թուրքական ներխուժումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող լիբիական Սիրտ քաղաք։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Եվրոպայի հետ, որպեսզի կանխեն թուրքական ներխուժումը Սիրտ․ ԶԼՄ

Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Եվրոպայի հետ, որպեսզի կանխեն թուրքական ներխուժումը Սիրտ․ ԶԼՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը:
Ընդ որում, նրանց տվյալներով, եվրոպական պետություններն արդեն նախազգուշացումներ են ուղարկել Անկարային՝ հորդորելով զերծ մնալ նաեւ Լիբիայի նավթային շրջաններ ներխուժելուց: Բացի այդ, ինչպես նշել են աղբյուրները, ՆԱՏՕ-ի երկրները կողմ են ռազմական գործողությունների դադարեցմանը եւ «Սիրտից Թուրքիայի հեռանալուն»:
«Բացի այդ, քննարկվում է միջազգային դիտորդներ ուղարկելու հարցը, որպեսզի ապահովվի հրադադարի ռեժիմը»,- ասել են նրանք՝ նշելով, որ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը մերժում է հրադադարի հասնելու «թուրքական պայմանները»:
Շաբաթ օրը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին չի բացառել Լիբիայում ռազմական միջամտության հնարավորությունը, որի նպատակն է, ինչպես ինքն է ասում, «հարեւան երկրում արյունահեղության դադարեցումը եւ Եգիպտոսի սահմանային անվտանգության ապահովումը»՝ միաժամանակ նշելով, որ նման քայլը «կունենա օրինական կարգավիճակ» եւ «եգիպտական զորքերը կառաջանան, եթե այդ մասին խնդրեն լիբիացիները»: Եգիպտոսի առաջնորդը նաեւ խոստացել է անհրաժեշտության դեպքում զինել եւ վերապատրաստել լիբիական ցեղերին, եւ Տրիպոլիում նիստ անող Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ու նրան աջակցող Թուրքիային նախազգուշացրել է, որ Կահիրեն ոչ մեկին թույլ չի տա գրավել ռազմավարական նշանակություն ունեցող եւ այժմ ԼԱԲ-ի վերահսկողության տակ գտնվող Սիրտն ու Էլ Ջուֆրան՝ դրանք անվանելով «կարմիր գիծ, որը չի թույլատրվում հատել»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search