Fugaku սուպերհամակարգիչը, որն աշխատում է Ճապոնիայի բնական գիտությունների պետական ինստիտուտում, ճանաչվել է աշխարհում ամենաարտադրողականը։ Fugaku-ն, ինչպես գրում է Kyodo տեղեկատվական գործակալությունը, գլխավորում է ամենաարագ սուպերհամակարգիչների վարկանիշը, որը հրապարակվել է «Թոփ-500» միջազգային նախագծի կողմից։
Հայտնի է աշխարհի ամենաարագ սուպերհամակարգիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը:
Fugaku-ն աշխարհի լավագույն համակարգիչ է ճանաչվել վարկանիշի երեք անվանակարգերում՝ սարքն իդեալական են ճանաչել արդյունաբերության մեջ օգտագործման, ինչպես նաեւ մեծ փողերի եւ արհեստական բանականության ոլորտում վերլուծության համար։
Fugaku-ի արագությունը 2,8 անգամ ավելի բարձր է, քան ԱՄՆ Ազգային լաբորատորիայի Summit սուպերհամակարգչինը։
Ճապոնական սուպերհամակարգիչը պատրաստել են էլեկտրատեխնիկական Fujitsu ընկերության մասնագետները, ինչպես նաեւ Ռիկենի գիտնականները։ Մեքենան վայրկյանում կարող է կատարել ավելի քան 415 կվադրիլիոն գործողություն։ Այսինքն, Fugaku-ի արտադրողականությունը մոտ երեք անգամ բարձր է, քան ամերիկյան Summit-ինը, որը նախկինում առաջին տեղն էր զբաքղեցնում «Թոփ-500» վարկանիշում, իսկ այժմ հայտնվել է երկրորդ տեղում։ Երրորդ տեղում ամերիկյան եւս մեկ սուպերհամակարգիչ է, իսկ չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցնում են չինական համակարգիչները։
«Արագությունը դեռ ամենը չէ։ Fugaku-ի կարեւոր առավելությունը դրա շատ բարձր էներգաարդյունավետությունն է։ Մենք մտադիր ենք նոր սուպերհամակարգիչն օգտագործել առաջին հերթին ԱԲ ստեղծելու նախագծերում»,- հայտարարել է Ռիկենի ինստիտուտի ղեկավար Հիրոսի Մացումոտոն։