Artsakhpress

Հասարակական

«Երախտագիտությունն՝ ի գործ». «Ավրորան» կմեծարի կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։

«Երախտագիտությունն՝ ի գործ». «Ավրորան» կմեծարի կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին

«Երախտագիտությունն՝ ի գործ». «Ավրորան» կմեծարի կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեցին «IDeA» հիմնադրամից:
 
«Հարյուր տարի առաջ 200 միլիոն դոլար (այժմ ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք գումար) է հավաքվել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին եւ հալածանքների ենթարկված այլ համայնքների օգնելու համար։ Նյու Յորքի բնակիչներն այս նախաձեռնության ամենաակտիվ աջակիցներից էին. նրանց բարեգործությունն օգնեց փրկելու վերապրողների մի ամբողջ սերունդ։ Նույն այս քաղաքում 2015թ. ազդարարվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրումը։ Ուստի խորհրդանշական է, որ «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշը տեղի է ունենալու այդ նույն քաղաքում։ Դրամահավաքը կմիավորի «Ավրորայի» աջակիցներին՝ ի նշան համերաշխության եւ նախաձեռնության գործունեության շարունակականության»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։ «Ավրորայի» հնգամյա առաքելությունը եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի միջոցով աշխարհի մարդասերների փառաբանումը եւ կարիքավորներին օգնելը՝ դափնեկիրների առաջադրած կրթական, առողջապահական ու հմտությունների զարգացման ծրագրերով։ Մրցանակի դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչը դափնեկրին բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան եւ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեզ հիշեցրել է մեր ընդհանուր մարդկայնության մասին՝ միավորելով մարդկանց եւ վերափոխելով կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու ձեւն ամբողջ աշխարհում: Մինչ օրս նախաձեռնությունը 16 երկրում աջակցել է 28 ծրագրի, որոնցից օգտվել է գրեթե մեկ միլիոն մարդ։ Հնգամյակի այս տոնակատարությանը բոլորին կոչ եմ անում միանալ մեզ եւ այս շարժումը զորացնել դժվարին այս ժամանակներում, երբ մեզ ավելի շատ հերոսներ են անհրաժեշտ», - ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։
 
Այսօր, երբ աշխարհը պայքարում է՝ հաղթահարելու կորոնավիրուսի ծանր մարտահրավերը, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ աճել թվաքանակով՝ համավարակի պատճառած հավելյալ ճնշման հետեւանքով։ «Ավրորան» քաջալերում է նրանց, ում բախտ է վիճակվել փրկվել եւ կյանքում արժանանալ երկրորդ հնարավորության, արտահայտել իրենց երախտագիտությունը՝ դառնալով փրկողների հաջորդ սերունդը, շարունակելով մարդասիրության շղթան։
 
««Ավրորան» գործով արտահայտված երախտագիտություն է․ Երախտագիտությունն՝ ի գործ։ Այն համընդհանուր ուղերձ է եւ գաղափար, որն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի մարդկանց սրտերում՝ արթնացնելով մարդկային համերաշխությունը։ Այսօր, երբ մարդկությունը դիմակայում է կորոնավիրուսի համավարակին, մենք ձգտում ենք մարդկային համերաշխության, համագործակցության ու ներշնչանքի, որոնք կմիավորեն մեզ, թույլ կտան հաղթահարել մեր տարբերությունները եւ կտրամադրեն մեզ գործողության ընդհանուր հարթակ։ Անցյալ 4 տարվա ընթացքում «Ավրորան» մեզ միջազգային այնպիսի հարթակ է տրամադրել, որն իր մեջ ամփոփում է համերաշխություն, հույս եւ գործելու հնարավորություն։ Մենք հպարտությամբ տոնում ենք մեր հինգերորդ տարեդարձն այնտեղ, որտեղից սկսել ենք։ Մեզ համար պատիվ է գտնվել Նյու Յորքում, որտեղ հարյուրավոր նորօրյա հերոսներ են երեւան եկել համավարակի ընթացքում՝ դառնալով խիզախության, անձնազոհության, ազնվության ու մարդկային համերաշխության վկայություններ», - նշել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search