Artsakhpress

Հասարակական

Հայաստանի հետ վերամիավորվելու որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց անթաքույց ագրեսիայով. Աշոտ Բեգլարյան

«1998 թվականի փետրվարը շրջադարձային եղավ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ և բեկումնային Արցախյան ազատագրական պայքարում, որը փաստորեն այս կամ այն ձևով շարունակվում էր այդ հին հայկական բնակավայրի՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմում մնալու բոլոր 70 տարիներին»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց գրող, լրագրող, Արցախյան հերոսամարտի մասնակից Աշոտ Բեգլարյանը:

Հայաստանի հետ վերամիավորվելու որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց անթաքույց ագրեսիայով. Աշոտ Բեգլարյան

Հայաստանի հետ վերամիավորվելու որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց անթաքույց ագրեսիայով. Աշոտ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Հենց այդ փետրվարյան օրերին Արցախի հայերը բարձրաձայնեցին իրենց իրավունքների և ազատությունների մասին, որոնք տարիների ընթացքում կոպտորեն ոտնահարվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերը և օգտագործելով կամքի  արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ արցախցիները հանդես եկան Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդ իրադարձությունները ոչ միայն բեկումնային եղան արցախցիների կյանքում, այլ նաև փաստորեն կանխորոշեցին ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը», – նշել է Աշոտ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում անկեղծորեն հավատում էին սովետական երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական գործընթացներին՝ հրապարակայնությանը, ժողովրդավարացմանը, և հույս ունեին, որ ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծում կունենա:

«1988 թվականի փետրվարի 20-ին հայերի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ. կայացավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում որոշում կայացվեց «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջեւ միջնորդության մասին»: Նստաշրջանն անցնում էր պաշտոնական Բաքվի ակտիվ հակազդեցության պայմաններում: Հայաստանի հետ վերամիավորվելու որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց անթաքույց ագրեսիայով:

Հետագայում ղարաբաղցիների ժողովրդավարական կամքի  արտահայտման յուրաքանչյուր ակտին հետևում էին բռնության էսկալացիա, հայկական բնակչության իրավունքների զանգավածային ոտնհահարում, տնտեսական շրջափակում և այլն:

Սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային սպանությունները ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերով հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաև ողջ Ադրբեջանում: Արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, շուրջ 500 հազար մարդ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից դարձան փախստական: Այդ ամենը վերաճեց երկարատև արյունալի պատերազմի 1991 թվականին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Սակայն արցախցիներն իրենց անսահման տոկունության և հերոսության շնորհիվ կարողացան դիմակայել և հաղթահարել ադրբեջանական իշխանությունների կողմից պարտադրված արյունալի պատերազմը և պաշտպանել իրենց անկախությունը», – եզրափակեց Աշոտ Բեգլարյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search