Artsakhpress

Վերլուծական

Թուրքիայի կառավարությունը մեկուկես միլիոն դոլար է վատնում՝ վճարելով ամերիկյան ընկերություններին անօգուտ լոբբինգի համար

2020 թ․ հունվարի 15-ին Թուրքիայի կառավարությունը նորոգեց խոշոր պայմանագիր Վաշինգտոնում գործող ամերիկյան «Գրինբերգ Թրաուրիգ» լոբբիստական ընկերության հետ, որի ընդհանուր արժեքը մեկ տարվա համար կազմում է 1 միլիոն 538 հազար դոլար և ավարտվում է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին։

Թուրքիայի կառավարությունը մեկուկես միլիոն դոլար է վատնում՝ վճարելով ամերիկյան ընկերություններին անօգուտ լոբբինգի համար

Թուրքիայի կառավարությունը մեկուկես միլիոն դոլար է վատնում՝
վճարելով ամերիկյան ընկերություններին անօգուտ լոբբինգի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Գրինբերգ Թրաուրիգը» մի քանի տարի շարունակ լոբբինգ է իրականացնում Թուրքիայի կառավարության համար։ Պայմանագիրը ստորագրել են Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քիլիչը և Ռոբերտ Մանգասը՝ «Գրինբերգ Թրաուրիգի» անունից։ Խախտելով ԱՄՆ օրենսդրության պահանջները, պայմանագրի պատճենը չի ներկայացվել Արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների գրանցման օրենքի գրասենյակ մինչև 2020 թ․ մայիսի 31-ը`դրա ստորագրումից գրեթե հինգ ամիս անց:
2020 թ․ ընթացքում Թուրքիայի վարձատրության մեծ մասը «Գրինբերգ Թրաուրիգը» կբաշխի մի քանի ենթակապալառուների, որոնք կօգնեն լոբբիստական ջանքերում։ Դրանք են՝ «Կապիտալ քաունսել» (Capital Counsel) ՍՊԸ-ն, որին կվճարվի 432 հազար դոլար վարձատրություն, «ԷլԲի ինթերնեյշնլը» (LB International)՝ 270 հազար դոլար և «Վենեյբլ» (Venable)ՍՊԸ-ն՝ 270 հազար դոլար։
«Գրինբերգ Թրաուրիգին» կմնա 566 հազար դոլար զուտ գումար։ Թուրքիայի կառավարությունը  մի շարք այլ ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձել վերջին մի քանի տարիներին։
Պայմանագրով պահանջվում է, որ «Գրինբերգ Թրաուրիգը» մատուցի հետևյալ ծառայությունները թուրքական կառավարությանը.
 «Լոբբինգի և կառավարության հետ կապերի ծառայություններ Թուրքիային, որոնք բաղկացած կլինեն այնպիսի ծառայություններից, որոնք սովորաբար և կանոնավոր ձևով տրամադրվում են օտար երկրների ներկայացման ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և գործադիր ճյուղի առջև։
Այս ծառայությունները պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն.
ա/ Առաջարկել և հետամուտ լինել օրենսդրության և ԱՄՆ կառավարության այլ գործողության ընդունմանը, որոնք նպաստում են Թուրքիայի շահերին և ապահովում են թուրքերի, Թուրքիայի և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների դրական պատկերը.
բ/ Թուրքիայի և թուրք ամերիկացիների վերաբերյալ կոնգրեսական խմբի պահպանումն ու ընդլայնումը.
գ/ Կոնգրեսի և վարչակազմի անդամների կրթում Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ.
դ/ Հրատապ տեղեկացում Թուրքիային՝ Կոնգրեսում կամ գործադիր ճյուղում Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ ցանկացած գործողության մասին.
ե/ Կոնգրեսում և գործադիր ճյուղում տեղի ունեցող զարգացումների համառոտ վերլուծությունների պատրաստում`Թուրքիային հուզող հատուկ հարցերի վերաբերյալ.
զ/ Պաշտոնական հավաքույթների և հանրային իրադարձությունների բացահայտում, որին պետք է մասնակցի դեսպանատան անձնակազմը, հնարավորության դեպքում ստանալ անհրաժեշտ հրավերները.
է/ Գտնել կամ կազմակերպել դեսպանատան անձնակազմի կամ նրանց նշանակած կամ առաջարկած վստահված անձանց համար դասախոսական հանդիպումներ տեղական և պետական մակարդակում, որը կբարելավի Թուրքիայի իմիջը և առաջ կտանի նրա գործերը Կոնգրեսում։ Այդ կկատարվի, եթե ուղղորդվի Թուրքիայի կողմից և համաձայնեցված լինի Թուրքիայի հանրային կապերի ծառայության մատակարարողների հետ,  և
ը/ Պահպանել ու ձևավորել զինակցություն այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները համահունչ են Թուրքիայի նպատակներին կամ Թուրքիան համակարծիք է դրանց»:
Այնուհետև պայմանագրով պահանջվում է, որ «Գրինբերգ Թրաուրիգը» համապատասխանի հետևյալ պահանջներին.
 «1) Անձնակազմի և այլ ծառայությունների մատակարարողներ․ բացառությամբ, ինչպես նշված է ստորև, «Գրինբերգը» պետք է կազմի իր անձնակազմի խումբը`վերոնշյալ ծառայությունների մատուցման հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Այն հնարավորինս սեղմ ժամկետում Թուրքիային կտրամադրի անձնակազմի ցուցակ՝ ներառյալ նրանց մասնագիտության ոլորտները և/կամ նրանց օգտագործման ձևերը։ Այս ցուցակը պարբերաբար կթարմացվի ըստ անհրաժեշտության:
2) Լրացուցիչ ծախսեր և ծախքեր․ եթե «Գրինբերգը» կատարում է բացառիկ ծախսեր և ծախքեր Թուրքիայի անունից, որոնք նախատեսված չեն վերոնշյալ վարձատրություններում, ապա Թուրքիան պետք է փոխհատուցի այդ ծախսերը՝ պայմանով, որ Թուրքիան նախապես հստակորեն հաստատի։
3) Ամսական հաշվետվություններ և կատարողականի եռամսյակային գնահատում. «Գրինբերգը» պետք է ամսական գրավոր զեկույց ներկայացնի Թուրքիային՝ համառոտ նկարագրելով իր աշխատանքը Թուրքիայի անունից։ Նման զեկույցները չպետք է ներառեն «Գրինբերգի» թիմի առանձին անդամների ծախսած ժամանակի հաշվարկները: Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակ, կամ այնքան հաճախ, որքան ցանկանա Թուրքիան, «Գրինբերգը» Թուրքիային պետք է ներկայացնի նախորդ շրջանի ընթացքում իր կատարողականի վերաբերյալ գրավոր գնահատական: Եթե գնահատումը վերանայելուց հետո Թուրքիան գոհ չլինի «Գրինբերգի» կատարողականից, Թուրքիան կարող է, իր հայեցողությամբ,  դադարեցնել սույն պայմանագիրը՝ համաձայն ամրագրված պայմանների»։
Թուրք հասարակությունը և ընդդիմադիր կուսակցությունները պետք է տեղյակ լինեն, որ իրենց կառավարությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրենց հարկերից հարյուր միլիոնավոր դոլարներ է վատնել՝ ամերիկյան լոբբիստական ​​ընկերություններին վճարելու համար: Այս գումարների մեծ մասը անօգուտ է ծախսվել Թուրքիայի քաղաքացիների համար այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը քայքայված է, թուրքական լիրայի արժեքը խիստ անկում է ապրում, իսկ Թուրքիան հարյուր միլիարդավոր դոլարներ է պարտք օտարերկրյա բանկերին։
Չնայած ԱՄՆ-ում լոբբինգի վրա ծախսված վիթխարի գումարներին, անցած տարվա աշնանը Ներկայացուցիչների պալատը (ճնշող մեծամասնությամբ) և Սենատը (միաձայնությամբ) ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: ԱՄՆ լոբբիստական ընկերություններն իրենց արտասահմանյան հաճախորդներից գումարներ կորզելու մեծ վարպետներ են։ Նրանք շատ համոզիչ են խոսում, ներկայացնում վարդագույն զեկույցներ, սակայն վերջում չնչին գործ անում․․․
Ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Վաշինգտոնի ամերիկահայ կազմակերպությունները չեն վարձել լոբբիստական ընկերություններ՝ այդպիսով խնայելով իրենց գումարներն ավելի արդյունավետ աշխատանքի համար: Հայերին անհրաժեշտ չեն լոբբիստներ՝ ԱՄՆ կառավարությանը համոզելու համար, որ իրենց դատն արդար է: Անկախ նրանից, թե ինչքան գումար է ծախսում Թուրքիայի կառավարությունը, այն երբեք չի կարողանա մաքրագործել իր անցյալի և ներկայիս նողկալի հանցագործությունները․․․
 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search