Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման աննախադեպ՝ 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահացել է 3 մարդ: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 72 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի: