Արցախի Հանրապետության պարետատունը նպատակ ունենալով դյուրացնել քաղաքացիների կողմից դիմումների հասցեագրման և դրանց քննման ընթացակարգը՝ մշակել է հատուկ դիմումաձև:
Պարետատունը ներկայացրել է քաղաքացիների կողմից դիմումների հասցեագրման և դրանց քննման ընթացակարգը մշակելու հատուկ դիմումաձև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ դիմումը պետք է լինի հասցեագրված պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ստորագրած դիմումատուի կողմից՝ նշելով անուն-ազգանուն և ամսաթիվ:
Առցանց դիմում ուղարկելու համար կարող եք ներբեռնել սույն դիմումաձևը, լուսածրել (scan) և/կամ/ լուսանկարել և ուղարկել paretatun@gov.nkr.am էլ. հասցեին:
Դիմումները կարող եք թողնել նաև Կառավարության շենքի (Փետրվարի 20/1) առաջին հարկի անցակետում նախատեսված արկղում:
Ելքի դիմումաձև- https://drive.google.com/…/1izDwC8KS19uZFSL0P2Ew8_iH2…/view…
Մուտքի դիմումաձև- https://drive.google.com/…/1NpzU8OzHkglIS_ZUvYb4aBYV3…/view…