Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանը համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում

Ադրբեջանի կառավարությունը երկրում համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կարանտինային սահմանափակումները խստացնելու մասին որոշում է ընդունել:

Ադրբեջանը համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում

Ադրբեջանը համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:


Կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 6-ի 00:00-ից մինչև հունիսի 8-ի 06:00-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում կարանտինային խիստ ռեժիմ կհաստատվի: Սահմանափակումները ծրագրվում են նաև մյուս հանգստյան օրերի համար` հունիսի 13-ից 15-ը:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ նախորդ ամիս կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո քաղաքացիները դադարել էին հետևել անվտանգության կանոններին, ինչի հետևանքով վարակակիրների թվի կտրուկ աճ է գրանցվել:

«Այդ իսկ պատճառով վարակվածների թվի լուրջ աճ գրանցվեց: Մենք չենք կարող իրավիճակը թողնել ինքնահոսի, որոշում է ընդունվել խիստ քայլեր ձեռնարկելու մասին: Եթե մյուս քաղաքներում վարակման դեպքերը նույնպես աճեն, մեկուսացման կանոններ կսահմանվեն նաև այդ քաղաքներում»,-զգուշացրել է Ասադովը:

Այսպիսով, ըստ որոշման, արգելվում և կասեցվում է աշխատանքի բոլոր ոլորտների գործունեությունը, բացառությամբ՝ պետական կառույցների և այն ձեռնարկությունների, որոնց ցուցակը կառավարությունը դեռ պիտի կազմի: 

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6522 և մահվան 78 դեպք:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search