Artsakhpress

Ռազմական

Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (ֆոտո)

Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր հենակետն է:

Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (ֆոտո)

Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (ֆոտո)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:Նա, մասնավորապես, նշել է.

«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք:

Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:

Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաեւ կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search