Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չմասնակցեց, այլ կամովին ընտրեց Ջրականում (Ջաբրայիլ) ծառայելը: Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ էր, դեռևս 1992 թվականից կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին: Բանակում լավ ծառայության համար Աշոտը ստացել է լեյտենանտի կոչում:
 
2016 թ.-ին լեյտենանտ Շահբազյանը մասնակցել է  Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Մերօրյա հերոսը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search