Ֆրանսիական մի շարք բժշկական արհմիություններ կոչ են արել հունիսի 16-ին զանգվածային գործադուլ անցկացնել:
Ֆրանսիայում բուժաշխատողները պատրաստվում են հունիսի 16-ին զանգվածային գործադուլ անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է swissinfo.ch կայքը՝ հղում տալով ֆրանսիական լրատվամիջոցներին, փոխանցում է tert.am-ը:
Բուժաշխատողներն այս քայլով կառավարությունից պահանջելու են բարձրացնել իրենց ընդհանուր աշխատավարձերը, չփակել բուժհաստատությունները, չկրճատել հիվանդներին մատուցվող ծառայությունների և բժշկական մահճակալների թիվը։
Արհմիությունները նշել են, որ «բժշկական մասնագետներն այլևս չեն պատրաստվում բավարարվել կառավարության գեղեցիկ խոստումներով և կիսով չափ ձեռնարկված միջոցառումներով», ուստի՝ փաստացի գործողություններ են պահանջում։
Այժմ Ֆրանսիայում շարունակում են որոշ սահմանափակումներ գործել։ Այս շաբաթ երկրում կարանտինային ռեժիմի թուլացման երկրորդ փուլն է սկսվել։ Որոշ շրջաններում սրճարանները, ռեստորանները, այգիները, թանգարանները և տեսարժան վայրերը վերսկսել են իրենց գործունեությունը։