Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի հետևանքով ավելի քան 100 իրավապահ է հոսպիտալացվել

ԱՄՆ-ում վերջին 6 օրերի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 100 իրավապահ, ավելի քան 20-ը հոսպիտալացվել է:

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի հետևանքով ավելի քան 100 իրավապահ է հոսպիտալացվել

ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի հետևանքով ավելի քան 100 իրավապահ է հոսպիտալացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Life.ru-ի հաղորդմամբ, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է tert.am-ը:
«Ուրբաթ օրվանից մինչ օրս տուժել է իրավապահ մարմինների 114 աշխատակից: Այդ թվում՝ դաշնային գործակալներ, որոնցից շատերը վնասվածքներ են ստացել Սպիտակ տան մոտակայքում: Նրանցից 22-ը հոսպիտալացվել է»,- ասել է նա:
Գլխավոր դատախազի խոսքով՝ հիվանդանոցներ տեղափոխված իրավապահների մեծ մասը գլխի լուրջ վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search