Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։
Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: