Artsakhpress

Մշակույթ

Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում

Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։

Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում

Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն ընդգրկված է The First Features ծրագրում։

kinoashkharh.am-ի հաղորդմամբ, արցախայան թեմայով ֆիլմը համատեղ արտադրություն է․ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։
«Պատկերի և ձայնի բացարձակ վարպետության համար՝ Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանն այսօր դասավանդում է Բորդոյի արվեստի ակադեմիայում: Երիտասարդ կինոռեժիսորի «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերը Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում: Նորա Մարտիրոսյանի ղարաբաղյան թեմայով «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe)  կինոնախագիծը  հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է kinoashkharh.am-ը։ 
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ հայկական մասնակցությունը ֆիլմում՝ ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, 43.000.000 ՀՀ դրամ է: Մասնագիտական բացառիկ աշխատանքի արդյունքում ֆիլմարտադրությանը մասնակցություն է ունեցել նաև Եվրիմաժը, որին անդամակցում է Հայաստանը:
«Ընդհանրապես, այս եզակի հաջողությունը գրանցվել է երկարատև տքնաջան ու պրոֆեսիոնալ լուրջ աշխատանքի արդյունքում: Թե հայկական, թե մասնակից մյուս պրոդյուսերական թիմերը հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել:
Թեև «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում:
Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր»,- հայտնում են միությունից։
Նախօրեին փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարեցին (live) այս տարվա Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։ Տարբեր մրցութային ծրագրերում ընտրված  56  ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում և որոշ փառատոներում։

Համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, սակայն կազմկոմիտեն որոշել էր հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության  արդյունքները։ Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն այդպես աջակցել այդ ֆիլմերին ապագայում՝ վարձույթի ժամանակ. դիստրիբյուտորները կկարողանան օգտագործել Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված լինելու փաստը: Հետագայում այս ժապավենները կկարողանան մասնակցել այլ փառատոների։ 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search