Artsakhpress

Քաղաքական

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին:

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է  Մհեր Աղաջանյանի թեկնածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանին թեկնածու ներկայացնելուց առաջ նպատակահարմար է համարել հարցի շուրջ շահագրգիռ քննարկում ծավալել և լսել իր գլխավորած քաղաքական դաշինքի անդամների կարծիքը:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ազգային ժողովին ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը` ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search