Artsakhpress

Միջազգային

Թրամփը մտադիր է «միջուկային նոր պայմանագիր» առաջարկել. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի հետ «միջուկային պայմանագիր» կնքելու ցանկության մասին:

Թրամփը մտադիր է «միջուկային նոր պայմանագիր» առաջարկել. РИА Новости

Թրամփը մտադիր է «միջուկային նոր պայմանագիր» առաջարկել. РИА Новости
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ըստ նրա՝ «անվտանգ ատոմը» «ամենամեծ խնդիրն է աշխարհում»:

2010 թվականին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը մնում է միակ գործող համաձայնագիրը ռազմական հզորությունը սահմանափակելու հարցում: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2021-ի փետրվարին, և Վաշինգտոնն առայժմ չի հայտարարել այն երկարաձգելու մտադրության մասին: Փոխարենը Թրամփը նշել է, որ նախատեսում է մշակել  նոր եռակողմ միջուկային համաձայնագիր Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև: Պեկինն այդ գաղափարը մերժել է:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ զրոյական է համարել պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորությունները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search