Artsakhpress

Ռազմական

Վարակված ժամետային զինծառայողները բուժվել են. Գաբրիել Բալայան

ՀՀ զինված ուժերում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակված են հիմնականում պայմանագրային զինծառայողները և սպայական որոշակի կազմը։

Վարակված ժամետային զինծառայողները բուժվել են. Գաբրիել Բալայան

Վարակված ժամետային զինծառայողները բուժվել են. Գաբրիել Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եղել են նաև վարակման դեպքեր ժամկետայինների շրջանում, սակայն նրանք բուժվել են։
«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել:
Աժ ելույթից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում էլ փոխնախարարը հայտարարեց, որ զորակոչի բուն համալրման փուլը սկսելու է հուլիսի 1-ից, իսկ զինծառայողները թեստավորվելու են, եթե դրա համար լինի բժշկական ցուցում։
Փոխնախարարը նաև նշեց, որ զորակոչն իրականացնելու գործընթացում որոշակի փոփոխություններ են մտցվել․

«Այլևս չի թույլատրվելու ծնողների և հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել և բոլոր զորակոչային և զորահավաքային ծառայությունների տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորները, և ուղիղ կապով, ցանկացած մարզում և ցանկացած համալրման տարածքային ստորաբաժանումում ծնողները կարող են հետևել, թե ինչպես է ընթանում զորակոչը։ Օնլայն՝ իհարկե, գաղտնագրված կապի միջոցով կարողանալու են հետևել, թե որտեղ է վիճակահանությամբ նախորոշվելու իրենց զինակոչիկը»,֊նշեց Բալայանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկում են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Իսկ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն արդեն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search