Artsakhpress

Հասարակական

Ծրագրվում է վերահրատարակել Արցախի Կարմիր գիրքը. գիտնականն անդրադարձել է էկոլոգիական խնդիրներին

Արդեն մեկ տարի է, ինչ Արցախում գործում է «Կենդանաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հասարակության լայն խավերին ընդգրկել համապատասխան աշխատանքներում և տալ լուծումներ բնապահպանության մի շարք հարցերի:

Ծրագրվում է վերահրատարակել Արցախի Կարմիր գիրքը. գիտնականն անդրադարձել է էկոլոգիական խնդիրներին

Ծրագրվում  է   վերահրատարակել   Արցախի  Կարմիր  գիրքը. գիտնականն  անդրադարձել  է  էկոլոգիական  խնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին    «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրուցյում  ասել է «Կենդանաբանների  հայկական  ասոցիացիա»  հասարակական  կազմակերպության     նախագահ,  կենսաբանական  գիտությունների   դոկտոր, պրոֆեսոր  Վահրամ  Հայրապետյանը: На изображении может находиться: птица, небо, дерево, на улице и природа
Նրա  խոսքով՝  ներկայումս  ողջ   աշխարհում    էկոլոգիական  լուրջ   խնդիր  կա, որը    պայմանավորված է գիտատեխնիկական  առաջընթացով, տեխնոլոգիաների  զարգացմամբ, որոնք   իրենց  բացասական   ազդեցությունն  են  թողնում     բնական  համակարգերի  վրա:
 «Այդ   հարցը   լուրջ   խնդիրներ  է  առաջացրել  նաև  Արցախում:  Մեր  կազմակերպության  կարևորագույն   խնդիրներից  մեկը  բնության  պահպանության  հարցերն  են, ինչպես  նաև  դպրոցներում, կրթական այլ  հաստատություններում, համապատասխան  մասնագետների  հետ    էկոլոգիական    դաստիարակության   ձևավորումը, որպեսզի  յուրաքանչյուր  անհատ  պատկերացում  կազմի, թե  ինչպես   պետք է    վերաբերվի  բնությանը:   Ունենք   բուսատեսակներ  և կենդանատեսակներ, որոնք   գտնվում  են    անհետացման  եզրին, որոնց  հիմնական  պատճառներն  են անկանոն  որսորդությունը, անտառահատումները,   որսագողությունը  և  այլն: Ցավոք  սրտի,  Արցախում  շատ  քիչ կենդանաբաններ  ունենք, որն  էլ  պատճառ  է  հանդիսանում  ավելի   երկար  ժամկետում   ստույգ   վերլուծություններ  իրականացնելու: Այս  հարցում  մենք   համագործակցում ենք  հայաստանյան  մեր  գործընկերների  հետ  և    համատեղ   իրականացնում    մի շարք ծրագրեր, որի  համար   մենք   երախտապարտ ենք: Ունենք նաև  հրապարակված  գրքեր: Մեր կարևորագույն    խնդիրներից  մեկն  էլ     Արցախի  կարմիր  գրքի   վերահրատարակումն  է  և  այն  օրինական դարձնելը: «Կարմիր գիրք»-ն  այն  պետական   փաստաթուղթն  է, որով   էկոլոգիական  երկրները    կկարողանան   ճանաչել  Արցախի  Հանրապետության  անկախությունը»,- մասնավորապես  ասել  է   վ. Հայրապետյանը:
На изображении может находиться: на улице и природа
Նա  նշել է, որ  Արցախում    արդեն  երկու   տարի  է,   ինչ   գործում է   նաև   «Կանաչ  Արցախ»   կենսոլորտային  համալիր   ՊՈԱԿ-ը, որի  գերակա խնդիրը   հատուկ   պահպանվող    տարածքների     մոնիթորինգի  ուսումնասիորւթյան    կազմակերպումն  է:
«Գիտական   մի  քանի  թեմաների  համար   Հայաստանի  պետական  գիտական  կոմիտեի  կողմից  ֆինանսավորվում  էինք,  որի     շրջանակներում   առաջին  անգամ   մշակեցինք  ««Կաչաղակաբերդ»  ազգային  պարկի  կենսաբազմազանություն»   գրքույկը,   որտեղ  գրանցված են   անողնաշար    մի  շարք   կենդանիներ, որոնք  գտնվում  են    անհետացման  եզրին և  ունեն   պահպանության  խիստ  կարիք: Այս  ուղղությամբ  մեր  կողմից  իրականացվել  են  մի  շարք  աշխատանքներ: Հանդիպումներ  ենք  ունեցել    աշակերտների   և  ուսուցիչների   շրջանում, տարբեր   համայնքների  բնակիչների  հետ: Կատարել  ենք  համապատասխան   ուսումնասիրություններ, որոնք   ավարտելուց  հետո      կիրականացնենք  կոնկրետ  ծրագրեր»,- ավելացրել  է  մեր  զրուցակիցը:
 
Վ. Հայրապետյանը   ցավով  է   նշել, որ   հատուկ    պայմանների  պահպանության ուղղությամբ   երևելի  է   մարդկանց    անտարբերությունը, և  անհրաժեշտ է  մշակել  այնպիսի   պետական   քաղաքականություն, որ յուրաքանչյուր  անհատ  զգա  իր    դերը  բնության   պահպանման   գործում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search