Artsakhpress

Սփյուռք

«Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք». «Հրանտ Դինք» հիմնադրամին 2-րդ սպառնալից նամակն են ուղարկել, ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ

Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղեկացրել է, որ վերջին շրջանում երկրորդ սպառնալից նամակն է ստացել:

«Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք». «Հրանտ Դինք» հիմնադրամին 2-րդ սպառնալից նամակն են ուղարկել, ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ

«Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք». «Հրանտ Դինք» հիմնադրամին 2-րդ սպառնալից նամակն են ուղարկել, ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում մասնավորապես գրված է. «Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք»: 

Ինչպես նշում է Gazete Karınca պարբերականը, երկրորդ նամակում նույնպես Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, և հիմնադրամի փաստաբանին մահվամբ են սպառնացել:

Դեռևս մի քանի օր առաջ նմանատիպ մեկ այլ նամակից հետո ձերբակալվել էր մեկ մարդ:

Հիմնադրամի փաստաբաններից Ֆեթիյե Չեթինը հայտարարել է, որ նմանատիպ նամակները, հնարավոր է, ուղղակի սպառնալիք չլինեն, քանզի դրանք շատ նման են այն նամակներին, որոնք ուղարկվում էին Հրանտ Դինքի սպանությունից առաջ:

Երկրորդ նամակից հետո կրկին հետաքննություն է սկսվել: Այս նամակը ուղարկվել է մայիսի 31-ին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է կասկածյալ Է. Բ.-ն, որը նախկինում բազմիցս դատապարտված է եղել:

Նրան մեղադրանք է առաջադրվել անանուն նամակով հիմնադրամին սպառնալու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search