Artsakhpress

Հասարակական

Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը 90 տոկոս արդյունավետություն ունի. Vesti

Կորոնավիրուսի բուժման համար հավանության արժանացած ռուսական առաջին՝ Ավիֆավիր դեղամիջոցը փորձարկվել է ավելի քան 180 հիվանդի վրա:

Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը 90 տոկոս արդյունավետություն ունի. Vesti

Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը 90 տոկոս արդյունավետություն ունի. Vesti
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 90 տոկոս: Պացիենտների ճնշող մեծամասնության ջերմությունը նվազել է երեք օրվա ընթացքում, հիվանդները լիովին առողջացել են կրկնակի արագ: 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Դեղամիջոցը դեղատներում չի վաճառվի, սակայն Ռուսաստանի տարբեր շրջանների հիվանդանոցներին կտրվի դեղամիջոցի 60 հազար խմբաքանակ:
Ավիֆավիր դեղամիջոցն արդեն հաստատվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից: Ի դեպ, դեղամիջոցի զանգվածային արտադրությունը կսկսվի հունիսի 11-ից:
Ավիֆավիրն արգելափակում է վարակի բազմացումը, իմունային համակարգին ժամանակ է տալիս կանգնեցնել հիվանդությունը, ընդ որում, նվազագույն բացասական հետևանքներով: Այս դեղամիջոցը վատ ազդեցություն չի ունենում թոքերի կամ սրտի վրա: Միակ հակացուցումը հղիությունն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search