Artsakhpress

Հասարակական

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 8-ով.  ԱՆ

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 8-ով:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 8-ով.  ԱՆ

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 8-ով.  ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:
 Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:
 
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է», - ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search