Artsakhpress

Միջազգային

Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում

Ամերիկայում շարունակվում են անցած տասնամյակների ընթացքում նախադեպը չունեցած ծավալով բողոքի ցույցեր:

Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում

Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցույցերը, որոնք տարածվել են Սիեթլից մինչև մայրաքաղաք Վաշինգտոն, վերածվել են անհանգստությունների ալիքի, որոնց ժամանակ տեղ են գտնում բռնություններ և գրանցվում բախումներ:
Երկրի տասներկու նահագապետեր հրավիրել են Ազգային պահակազորի ջոկատներ, կասեցնելու համար բռնությունները, կարգ ու կանոնը վերականգնելու համար:
Այս ամենը սկսվեց, երբ սևամորթ մի ամերիկացի` Ջորջ Ֆլոյդը մահացավ, ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո: Մինեապոլիս քաղաքի ոստիկան Դերեք Չովինը, որը Ֆլոյդին գետնին պառկած էր պահում իր ծնկի ուժով, այժմ մեղադրվում է երրորդ կարգի սպանության մեջ: Սակայն ցուցարարները պահանջում են ավելի խիստ մեղադրանք, ինչպես նաև պահանջում են, որ դատարանի առջև կանգնեն նաև մյուս այն երեք ոստիկանները, որոնք այդ պահին եղել են այնտեղ: Այս մասին գրում է Ամերկայի Ձայնը։
«Սա արդեն շատ երկար է շարունակվում, և մենք ուզում ենք տեսնել փոփոխություն»,- ասում են ցուցարարները:
Անցած հինգշաբթի օրվանից երկրի 22 քաղաքներում ոստիկանության կողմից ավելի քան 1700 ցուցարար է ձերբակալվել բռնություններ իրականացնելու պահին: Մինչ այժմ հրկիզվել են տասնյակ բիզնեսներ, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, զոհվել` մի քանի ցուցարարներ:

Բողոքի այս ալիքը տարածվել է նաև ԱՄՆ-ից դուրս: Հարյուրավոր ցուցարարներ են իրենց բողոքի ձայնը բարձրացրել Լոնդոնում:
Մասնակիցներն ասում են, թե հարյուրավոր տարիներ են սևամորթները ենթարկվել անարգանքի, և դա դեռ շարունակվում է ու ավելի վատթարանում:
«Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ»,- ասում են նրանք:
Մինեսոտան ներկայացնող կոնգրեսական Իլհան Օմարի խոսքերով, այս օրերին սկսված անհանգստության ալիքը միայն մեկ մարդու մահվան արդյունք չէ: Նման վերաբերմունքի են այստեղ ենթարկվում շատերը:
Անարդարությունը շատերն են իրենց վրա զգում մեր համակարգում:
Նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ցուցարարների նկատմամբ իր աջակցության մասին, ասել է նաև, թե չի հանդուրժելու անկարգություններն ու վանդալիզմը:
«Ջորջ Ֆլոյդի հիշատակն անարգում են խռովարարները, թալանով զբաղվողները և անարխիստները: Բռնություններն ու վանդալիզմը ղեկավարում են Անթիֆան և ձախակողմյան մի շարք այլ խմբավորումներ»,- ասել է Թրամփը:
Այսօր որոշ շրջանակներ կարծում են, թե ԱՄՆ-ում անհանգստության այս ալիքը հրահրում է Ռուսաստանը: Բարաք Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզըն Ռայսի այս հայտարարությանն ի պատասխան, Ռուսաստանի նախագահական խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, ասելով, թե այդ մեղադրանքները «սխալ են և ոչ ճիշտ»:
Սկսված խռովություններն առաջ են բերում նաև առողջապահության հետ կապված անհանգստություններ: Չէ որ նման բազմությամբ հավաքները կարող են է՛լ ավելի մեծացնել կորոնավիրուսի տարածման արագությունը, երբ ԱՄՆ-ում այս հիվանդություններից մահացությունների թիվն անցել է 106 հազարը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search