Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Ստամբուլի Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը Ստամբուլի քաղաքապետին տեղեկություններ է հայտնել օրեր առաջ տեղի ունեցած վանդալիզմի հետ կապված, երբ մի տղամարդ, պոկել ու նետել էր եկեղեցու դռան վրայի խաչը։