Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով

Ռուսաստանը, որը 2019 թվականի մարտին Թուրքիայի գլխավոր գազի մատակարարն էր, այս տարվա մարտին զգալիորեն կրճատել է շուկայական մասնաբաժինը, ինչի հետևանքով միանգամից 4 երկիր շրջանցել է Ռուսաստանին այս ցուցանիշով:

Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով

Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է tert.am-ը, անցյալ տարվա մարտին Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական շուկայում կազմել է 33% (1,4 միլիարդ խորանարդ մետր), սակայն 2020 թվականի մարտին այն կրճատվել է մինչև 9,9% (389,7 մլն խորանարդ մետր):
 
Դեպի Թուրքիա խողովակաշարային մատակարարման առումով Ռուսաստանին շրջանցել են Ադրբեջանը` 23,5% և Իրանը` 14,2%, իսկ հեղուկ բնական գազի մատակարարմամբ` Քաթարը` 20% և Ալժիրը`13,7%: Այսպիսով` Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարող խոշորագույն երկրների ցանկում անցյալ տարվա առաջին հորիզոնականից նահանջել է 5-րդ հորիզոնական: Բացի այդ, Թուրքիա հեղուկ բնական գազի մատակարարման ցուցանիշով Ռուսաստանին է գրեթե հասել ԱՄՆ-ն: Այս տարվա մարտին ամերիկյան կողմից Թուրքիային մատակարարվող հեղուկ բնական գազի ծավալն աճել է 300%-ով, ԱՄՆ-ի բաժինը հասել է 9,4%-ի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search