Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք: